Եթե դուք նստակյաց կյանքով եք ապրում, անպայման պետք է իմանաք սրա մասին, քանի դեռ ուշ չէ․ Խորհուրդներ՝ բժշկից

Նստակյաց կյանքի հետևանքով առաջացած մեջքի ցավը համարվում է 21-րդ դարի հիվանդություն։

Life.panorama.am-ը գրում է․Մեջքի ցավերը ծանոթ են հատկապես նստակյաց աշխատանք ունեցողներին: Սա իսկական գերխնդիր է, որը շատերին է հուզում՝ անկախ տարիքից: Մ. Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբույժ Սևակ Բադալյանի խոսքով դարի հիվանդության դեմ պետք է ճիշտ պայքարել:

«Կարելի է ասել, որ նստակյաց կյանքի հետևանքով առաջացած մեջքի ցավը համարվում է 21-րդ դարի հիվանդություն, իսկ քանի որ մեր օրերում գրասենյակային աշխատանքները գնալով շատանում են, հետևաբար նաև այս հիվանդությունը ևս ավելի մեծ տարածում է գտնում:

Մարդիկ երբեմն ժամերով, անգամ մի ամբողջ օր ստիպված են լինում նստել համակարգչի առաջ և աշխատել, իսկ դա բերում է ողնաշարի մկանակապանային համակարգի, այսպես կոչված, անգործության, որն էլ հանգեցնում է հետագա խնդիրների, որոնք հիմնականում դրսևորվում են մեջքի ցավով՝ գոտկային, կրծքային և պարանոցային հատվածներում: Այս խնդրի հետևանքով կարող է նաև առաջանալ լարվածություն և գլխացավ:

Անգործությունից առաջանում է մկանային թուլություն, որը բերում է ողերի՝ միմյանց նկատմամբ ավելի արտահայտված ճնշման: Այսինքն՝ ողերի ճնշումը մեկը մյուսի վրա ավելանում է, իսկ մենք գիտենք, որ ողերի միջակայքում տեղակայված են միջողային աճառները: Մեխանիկական ճնշումից առաջանում է միջողային աճառի արտափկում, որն էլ հիմնականում արտափկվում է դեպի ողնաշարային խողովակ, որտեղով անցնում են ողնուղեղային նյարդերը և ընթացքն էլ համապատասխան վերջույթն է:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Մեկնաբանել
Loading...