Եթե Դուք դեռ չեք որոշել, թե ինչ եփել այսօր, ես Ձեզ առաջարկում եմ դիտել սա և անցնել գործի (Տեսանյութ)

Հոգնեցուցիչ է ամեն առավոտ արթնանալուն պես սկսել մտածել, թե ինչ կարելի է եփել այսօր։ Շատ հաճախ խնդիրը ոչ թե բաղադրիչներ չունենալն է, այլ այն, որ գլխում եղած ճաշատեսակների ցանկն արդեն սպառվել է և պարագաները ձեռքիդ, դու չես կողմնորոշվում, թե ինչ եփել դրանցից։

Այ, օրինակ ես, բացեցի սառնարանը, հանեցի հավը ու լուռ նայում էի վրան, հետն էլ մտածում՝ «լավ, հիմա սրանով ինչ պատրաստեմ, որ համ արագ լինի, համ էլ ուտողները գոհ մանան»։ Ու հանկարծ հիշեցի, որ համացանց գոյություն ունի․ փնտրեցի ու գտա այս հեշտ ու հարմար տարբերակը, որը մեծ սիրով առաջարկում եմ նաև ձեզ։