Եթե ասեմ տանը սառնամանիք էր, նշանակում է՝ ոչինչ չասել. պապը ինֆարկտ է տարել . 17 տարեկան թոռնիկը սրտի արատ ունի

Լալա Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում էր կատարել՝ ներկայացնելով Վարդաբլուր համայնքի բնակիչ Հովհաննես պապին, նրա և թոռան անբարեկեցիկ պայմանները: Անհնար է անտարբեր անցնել, չանդրադառնալ և թեկուզ փոքր լումա չունենալ նրանց այդ ծանր վիճակից դուրս բերելու գործում:

«Էսօր հանդիպել եմ Հովհաննես պապին, որոշ հագուստ ու նասկիներ եմ տրամադրել, սակայն դա շատ քիչ էր։ Ապրում է Ստեփանավանի շրջանի Վարդաբլուր գյուղում, սարի թղի 12 տանը, իր թոռնիկի հետ։ Պապը ինֆարկտ է տարել, ոտքերը ցավում են, տրոմբներ ունի։ 17 տարեկան թոռնիկը սրտի արատ ունի։

Պապի հետ հարց ու փորձից իմացա, որ նորմալ կարողանում է վարել տնտեսությունը, թոռին ինչքան կարողանում է, տեր է կանգնում, եփում- կերակրում է , լվացքը ինքն է ձեռքով անում, որը անասելի տանջանք է, մանավանդ ձմռանը, չունի լվացքի մեքենա։

Մի երկու շաբաթվա փայտ ունեին, տնակում գազ չկա։ Եթե ասեմ տանը սառնամանիք էր, նշանակում է՝ ոչինչ չասել, որովհետև վառարանը օրվա մեջ մեկ կամ երկու անգամ «գոլ են գցում», էն էլ էն ժամանակ, երբ սառնամանիքը դառնում է անտանելի։ Փայտի խորանարդ մետրը փաստաթղթով 16- 20 հազար դրամ արժե,գուցե կարողանանք փայտ գնե՞լ, սա էլ շատ կարևոր է, որ չցրտահարվեն։

Ստորև ներկայացնում եմ լույսի կտրոնը, որի կոդով կարելի է գումար փոխանցել, որ երբ փայտ չունենան՝ էլեկտրական պլիտա միացնեն։ Օդի պես լվացքի մեքենա է հարկավոր գնել, պապը իր ուժերից վեր գործ ա անում, հազիվ ոտքի վրա կանգնելով լվացք է անում։ Նաև պիտի խնդրեմ, եթե նորմալ վիճակում տաք հագուստ ու կոշիկներ ունեք, դրանց կարիքն էլ կար։

Ու՝ սնունդ, ինչ մտքներովդ կանցնի։Հովհաննես պապի հեռախոսի համարն է՝ 094940948

Հ․Գ․ Ի դեպ ասեմ, կով ուներ ու տունն էլ հավաք ու դասավորված էր։ Աշխատող, թասիբով պապիկ է, օգնենք՝ ձմեռը մի կերպ գարունքացնեն տղերքը»։

Մեկնաբանել
Loading...