«Դստերս ոչինչ վերադարձնել չի կարող». Փրկարարի մասնակցությամբ ողբերգական վթարի մեղավորները ազատ կարձակվեն

«Դստերս ոչինչ վերադարձնել չի կարող». Փրկարարի մասնակցությամբ ողբերգական վթարի մեղավորները ազատ կարձակվեն

Առաջին լրատվական«»-ը գրում է․ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ շարունակվեց 2017 թվականի աշնանը Աճառյան փողոցում ԱԻՆ աշխատակցի ու սլավոնական համալսարանի ուսանողի մասնակցությամբ ողբերգական վթարի գործի դատական քննությունը:

Այս ողբերգական պատահարի արդյունքում 11-ամյա դպրոցական աղջնակ է մահացել, իսկ երեխայի հարազատները, որ նույն մեքենայի մեջ էին, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Ամբաստանյալի աթոռին երկու Հակոբյաններ են՝ ո՛չ բարեկամներ:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի սեպտեմբերի 5-ին 27-ամյա Լևոն Հակոբյանը՝ ԱԻՆ հրշեջ-փրկարար, իրեն պատկանող «HONDA ACCORD» մակնիշի, տրանզիտային համարանիշով ավտոմեքենայով Երևանի Աճառյան 42 շենքի մոտ ճանապարհի չթույլատրված հատվածում հետադարձ է կատարել, խոչընդոտել է սահմանված թույլատրելի արագության գերազանցումով նույն ուղեմասով ընթացող՝ 23-ամյա Արթուր Հակոբյանին պատկանող, նրա վարած «HUMMER H2» մեքենայի երթևեկությանը, ինչը և դարձել է սարսափելի ավտովթարի պատճառ:

Արթուր Հակոբյանը վտանգավոր իրավիճակի պատճառով անսպասելի փոխել է շարժման ուղղությունը, մեքենան դուրս է բերել հանդիպակաց գոտի, որտեղ ընդհարվել է սկզբում «Օպել», ապա «Նիսան» մեքենաներին:

«Օպելի» 11-ամյա ուղևորուհի Լարիսա Մ.-ն տեղում մահացել է՝ երեխայի գլուխը կտրվել է իրանից, երեխայի ծնողներին պատճառվել են ծանր ու միջին ծանրության մարմնական վնասվածքներ:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ։

Կիսվիր ընկերներիդ հետ