«Դուք դոփելու եք նույն տեղում, ձեր երկար ու կեղտոտ քիթիկներով»․ Տիգրան Մնացականյանի նախկին ընտրյալի նյարդերը տեղի են տվել

Դերասան Տիգրան Մնացականյանի նախկին ընտրյալը՝ Մարիամ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Լիքը «մարդկանց» թվումա թե սուտ բաներ անվանս տակ գցելով, նորություններում հրապարակելով լավ բանի են հասնելու, կամ իմ մեջ չարությունն ու վատն են արթնացնելու, եկեք հիասթափեցնեմ ձեզ։ Դուք դոփելու եք նույն տեղում, ձեր երկար ու կեղտոտ քիթիկներով, իսկ ես չեմ չարանալու և չեմ նեղվելու, որովհետև սուտ և ինձ չվերաբերող նյութերի պատճառով առողջությունս չեմ վնասի, և մտերիմներիս խնդիրների մեջ հաստատ չեմ գցի․․․ Ես ձեզ ի՞նչ եմ արել, էսքան ֆեյք էջերով ու ֆեյք նյութեր գցելով գոնե սիրտներդ հովանու՞մա»:

Նշենք, որ Տիգրան Մնացականյանը միավորվել է նախկին կնոջ` Լիանա Առաքելյանին։ Asekose.am-ի հետ զրույցում անդրադառնալով իր և Տիգրանի բաժանության լուրերին, Մարիամն ասել էր. «Ես ոչ մի մեկնաբանություն չեմ ցանկանում թողնել: Ձեզ երջանկություն»:

Հիշեցնենք, որ Տիգրան Մնացականյան-Մարիամ Հովհաննիսյան զույգի պատմությունը նախորդ տարեվերջի ամենաքննարկված և քննադատված թեմաներից էր: Զույգի միջև 21 տարվա տարիքային տարբերությունն կար, ինչը համացանցային օգտատերերի շրջանում բուռն քննադատությունների ալիք բարձրացրեց:

Այդ շրջանում Մարիամն ու Տիգրանն իրենք իսկ «կրակի վրա յուղ էին լցնում»` պարբերաբար հարցազրույցներ տալով և բացահայտելով իրենց` թերևս հայկական իրականությանը խորթ պատմության թաքուն կողմերը:

«Մենք սկսեցինք միասին լինել, երբ ինքը բաժանվեց, սակայն իր սիրահարվածությունը կար դեռ այն ժամանակ, երբ ինքն ու կինը միասին էին: Մեր միջև եղել է սեր և եղել է ժամանակահատված, երբ ինքը պետք է կարողանար բաժանման հարցերը լուծել։ Ես մեղավոր չեմ եղել, իրենք միմյանց չեն հասկացել, Տիգրանը չի սիրել իր կնոջը»,-հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր Մարիամը։

Իսկ Տիգրանը, կարծես թե ոչ լիարժեք համարելով սիրելիի հայտարարությունը, իր հերթին անկեղծացել էր. «Ամուսնալուծության պատճառը ես էի, իմ նոր սերը: Շատ եմ ցավեցրել Լիանային»: Սակայն իրավիճակն ավելի սրվեց, երբ պարզ դարձավ, որ զույգի հարաբարերությունները սկսվել են շատ ավելի վաղ, երբ Մարիամն ընդամենը 15 տարեկան էր:

Աղբյուր՝ asekose.am