ԴՆԹ հետազոտությունը ցույց է տալիս թե ինչպե՞ս շները և մարդիկ բարեկամացան

Հայտնի է, որ շները իրենց ընտելացման օրվանից ի վեր սնվել են մարդկանց սննդի մնացորդներով:

Ըստ գենետիկ հետազոտությունների, մարդու հավատարիմ բարեկամը ժամանակի ընթացքում օսլա պարունակող սննդամթերք մարսելու ունակություն է ձեռք բերել: Գիտնականները կարծում են, որ շներն առաջացել են գայլերից: Ներկայումս շները կարող են բավարարվել օսլա պարունակող կերակուրներով,  ի տարբերություն իրենց նախնիների՝ գայլերի, որոնք գիշատիչ կենդանիներ են:

Եվրոպայի և Ասիայի հնագիտական վայրերում  հայտնաբերվել են շների ոսկրերի և ատամների մնացորդներ, որոնց ԴՆԹ-ի հետազոտությունները ցույց են տվել այդ կենդանիների մոտ  օսլա պարունակող սննդամթերքի մարսման համար պատասխանատու գեների առկայություն,  որից էլ եզրակացրել են, որ շների  մարդկանց մոտ ապրելը գալիս է հազարամյակների խորքից:

Լիոնի համալսարանի առաջատար հետազոտողներից մեկը՝ Մորգեն Օլիվերը, նշում է, որ մարդու պատմական զարգացումը իր մեծ դերն է  ունեցել կենդանիների ընտելացման հարցում: Հնագույն նմուշների ուսումնասիրությունները  ցույց են տվել, որ շները նման կենսակերպի անցան այն ժամանակ, երբ մարդը սկսեց գյուղատնտեսությամբ զբաղվել:

«Քանի որ նման  օրինակ գաղափարի չենք հանդիպել որսորդության շրջանում, մենք այն կապեցինք վաղ հողագործական հասարակությունում գյուղատնտեսության զարգացման հետ» ( հատված Մորգեն Օլիվերի BBC News-ին տրված հարցազրույցից):

Սա հրաշալի օրինակ է բնության ամբողջականության,որն արտահայտվում է մարդկության պատմական զարգացման և շան գենոմի ձևավորման միջև առկա կապերի միջոցով:

Գայլերի ընտելացումը․

Այն հարցի շուրջ, թե ինչպես են առաջացել առաջին ընտանի կենդանիները՝ շները, գիտնականները առաջ են քաշում մի քանի վարկածներ:

Ըստ մի վարկածի, մարդն առաջինն է գայլին վարժեցնելու փորձեր արել:Հնագույն որսորդները օգտագործում էին գայլերին որպես ուղեկիցներ կամ պահակներ՝ ապահովելու բնակավայրի և իրենց անվտանգությունը: Արդյունքում մարդը վարժեցրեց և ընտելացրեց նրանց:

Մյուսները պնդում են, որ գայլերի ընտելացումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մարդն անցել է նստակյաց կյանքի: Գայլերը քաղց զգալով մտնում էին մարդկանց բնակատեղերը, գողանում սննդի մնացորդներ: Այսպես աստիճանաբար սկսեցին ապրել մարդկանց կողքին՝ դառնալով նրանց հավատարիմ պաշտպանը:

Վերջերս կատարված հետազոտությունները, որոնք լույս են տեսել Royal Society Open Science ամսագրում, լրացնում են այն միտքը, որ շների առաջացումը մարդու նստակյաց կյանքի հետևանք է՝ հիմնվելով Եվրոպայի և Թուրքմենստանի 8 հնագիտական  վայրերից հայտնաբերված մնացորդների  գենետիկ հետազոտություններ վրա:

Չնայած այս ամենին դեռևս հստակ պարզաբանված  չէ, թե որտեղ և երբ են առաջին անգամ ընտելացրել մարդու հավատարիմ բարեկամին՝ շանը:

Աղբյուր՝ sss.ysmu.info 

Loading...