Դեկտեմբերի 4-ը Ձմեռ պապիկին նամակ գրելու օրն է

Դեկտեմբերի 4-ը Ամանորին նվիրված շատ հետաքրքիր ու յուրահատուկ տոն է՝ Նվերների պատվերների և Ձմեռ Պապիկին նամակ գրելու օր:

Այդ օրը նվիրված է բոլոր նրանց, ովքեր հավատում են ձմեռային հրաշքին և անհամբերությամբ սպասում այդ հեքիաթային տոնին՝ Ամանորին:

Սովորաբար հենց դեկտեմբերի 4-ին աշխարհի շատ երկրներում փոստերն սկսում են Ձմեռ Պապիկին ուղղված նամակներն ուղարկելու  ծառայությունները, կամ բացվում են հատուկ փոստային հաստատություններ, որտեղ բոլոր երեխաներն ու իրենց ծնողները կարող են նամակ ուղարկել՝ խնդրելով իրենց երկար սպասված նվերը, և այդ նամակներն անպայման կհասցվեն Ձմեռ Պապիկին:

Տոնի օրը շատ տրամաբանական է ընտրված: Շուտով Ամանոր է, բոլորը սպասում են հրաշքների, անակնկալների: Ամենուրեք տոնի նախապատրաստություններ են: Եվ ահա ճիշտ ժամանակն է, որպեսզի երազանք պահենք և նամակ գրենք գլախավոր հրաշագործ Ձմեռ Պապիկին:

Մեկնաբանել
Loading...