Դակոտա Ջոնսոնի ու Քրիս Մարտինի սիրավեպը հաստատվում է. զույգին միասին նկատել են Փարիզում

28-ամյա Դակոտա Ջոնսոնի ու 40-ամյա Քրիս Մարտինի սիրային հարաբերությունները հաստատվում են: Դերասանուհուն ու երգչին միասին նկատել են Փարիզի Շառլ դը Գոլի օդանավակայանում: Ըստ տեղեկությունների, սիրահարները Փարիզում մի քանի օր են անցկացրել, այնուհետ մեկնել այնտեղից, սակայն ամեն կորպ փորձել են խուսափել լուսանկարիչներից:
Հաղորդվում է, որ Դակոտան ու Քրիսը օդանավակայան են եկել նույն մեքենայով, սակայն առանձին-առանձին են դուրս եկել, որպեսզի խուսափեն ավելորդ ուշադրությունից:
«Նրանք միանշանակ միասին են: Քրիսը Դակոտային է ուղարկում իր երաժշտությունը, որպեսզի իմանա նրա կարծիքը: Սա ավելին է, քան սովորական ինտրիգը: Քրիսի ընկերները ևս սիրել են Դակոտային ու տեսնում են, որ նա երջանկացնում է Քրիսին».-ասել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ Գվինեթ Փելթրոուից բաժանվելուց հետո Քրիսը հանդիպում էր Ջեննիֆեր Լոուրենսի հետ:
Նյութի աղբյուրը՝ life.panorama.am