Գուցե, ԱԱԾ ղեկավարն ավելի լավ վարչապետ լիներ, քան Նիկոլ Փաշինյանն է. Արմեն Աշոտյան

Գաղտնալսման հրապարակված երկրորդ մասից ես հասկացա, որ ԱԱԾ ղեկավարն ավելի պետականամետ է, քան՝ Նիկոլ Փաշինյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Գաղտնալսման երկրորդ մասը զրկեց այս իշխանություններին իրենց կողմից շահարկված այն թեզից, որ Հայաստանում այլևս չկա քաղաքական կոռուպցիա և դատարաններն անկախ են», – ասաց Արմեն Աշոտյանը։

Նա ընդգծեց՝ ձայնագրությունից պարզ է դառնում, որ Հայաստանի ուժային կառույցների ղեկավարները փոխանցում են դատավորներին վարչապետի որոշումները։

«Դրանք քաղաքական են և այդ քաղաքական որոշումներ, որոնք բխում են վարչապետի անձնական շահերից ու տեսակետներից, վերածվում են դատական ակտերի։ Նման խայտառակ արդարադատության մասին խոսելը Հայաստանում, չգիտես ինչու, դարձել է արգելված։ Գաղտնալսումից ես մի հետևություն էլ արեցի։

Հասկացա, որ ԱԱԾ ղեկավարը շատ ավելի պետականամետ մտածողություն ունի և, գուցե, ավելի լավ վարչապետ լիներ, քան Նիկոլ Փաշինյանն է», – ասաց Արմեն Աշոտյանը։

Աղբյուր՝ aysor.am

Մեկնաբանել
Loading...