Գոհար Հարությունյանն ընդգրկվել է «Միսիս գլոբ 2018»–ի ժյուրիի կազմում

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2010» տիտղոսակիր Գոհար Հարությունյանն այս տարի ընդգրկվել է «Միսիս գլոբ» միջազգային մրցույթի ժյուրիի կազմում։

Tert.am Life–ի հետ զրույցում Գոհարը հայտնեց, որ ժյուրիի կազմում լինելու առաջարկ վաղուց ուներ, սակայն մեկնումն ամեն անգամ հետաձգվում էր։

«Միսիս գլոբը» ամուսնացած կանանց համար ամենահեղինակավոր համաշխարհային մրցույթն է, որի հաղթողը 2010 թվականին ես ճանաչվեցի։ Մի քանի տարի է` ինձ հրավիրում են լինելու ժյուրիի կազմում, սակայն ընտանեկան և առողջական խնդիրների պատճառով չէր ստացվում մասնակցությունս»,– նշեց նա։

Գեղեցկուհու տիտղոսակիրը հայտնեց, որ այս տարի կարող է մեկնել, քանի որ իր նախաձեռնած մրցույթի` «Միսս հայուհու» երկու հաղթողի` Արենա Զեյնալյանի և Էլիզա Մուրադյանի հետ մեկնելու է Չինաստան` «Միսս Աշխարհ» և «Միսս Տիեզերք» միջազգային մրցույթներին հայաստանի մասնակցությունը հավուր պատշաճի ապահովելու համար։

Առավել մանրամասն՝ Tert.am Life

Մեկնաբանել
Loading...