Գագիկ Ծառուկյանի «Փարավոն»-ը դատախազությանը 30 մլն դրամի ծառայություններ է մատուցել

Hetq.am-ը գրում է․ Հուլիսի 2-ին Երևանում կայացել էր ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստը, որին, բացի Հայաստանից, մասնակցել են անդամ մյուս երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի դատախազությունների, Ղազախստանի պետական ծառայության և կոռուպցիայի հակազդման գործերով գործակալության պատվիրակություններ: Հայաստանում կոռուպցիայի հակազդման միջպետական հերթական նիստն անցկացնելու կապակցությամբ ծախսվել է մոտ  29 մլն  դրամ:

Ուսումնասիրելով նշված նիստի անցկացման կապակցությամբ կնքված պայմանագրերը, պարզեցինք, որ միայն պաշտոնական ճաշն արժեցել է 8 մլն 500 դրամ: Այն նախատեսված է եղել 300 անձի համար:

Ծառայությունը մատուցել է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ-ն, որը ներկայացնում է Երևան-Աբովյան խճուղու վրա գտնվող «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրը:

Նշենք, որ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010թ. վերջին: Ընկերությունում 48.6-ական տոկոս բաժնեմաս ունեն Գագիկ Ծառուկյանն ու վերջինիս կինը՝ Ջավահիր Ծառուկյանը: Իսկ մնացած բաժնեմասը պատկանում է «Մուլտի Գրուպ Կոնցեռն»-ին, որը ևս պատկանում է Ծառուկյանների ընտանիքին:

Ծառուկյաններին պատկանող ընկերությունն է մատուցել նաև դատախազության 100-ամյակի կապակցությամբ տրվող պաշտոնական ճաշը: Այն նախատեսված է եղել 350 անձի համար, իսկ ծառայության ընդհանուր գինը կազմել է 6 մլն դրամ:

«ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ-ն, դատախազության պատվերով մատուցել է նաև կոռուպցիայի հակազդման միջպետական նիստի մասնակիցների համար գիշերակացով հյուրանոցային ծառայություններ: Այն նախատեսվա է եղել 3 գիշերվա և 81 անձի համար: Նրանցից 52 անձի համար նախատեսված է եղել «ստանդարտ» հյուրանոցային համարներ, իսկ մնացածի համար ավելի բարձրակարգ: Ուշագրավ է, որ այս ծառայության համար դատախազությունը Ծառուկյանների ընկերությանը վճարել են 15 մլն 500 հազար դրամ:

«ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ-ի հետ պայմանագրերը կնքվել են հունիսի 29-ին:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։

Loading...