Բոլորը հաստատ մեծ զարմանք կապրեն, երբ իմանան, թե ինչ կարծիք է արտահայտել սասնա ծռերը՝ Վալերի Օսիպպjանի մասին

Բոլորը հաստատ մեծ զարմանք կապրեն, երբ իմանան, թե ինչ կարծիք է արտահայտել սասնա ծռերը՝ Վալերի Օսիպպjանի մասին

«

Սիրելի ընկերներ, գաղտնիք չէ, որ Ժիրայր Սեֆիլյանի առաջնորդած ուժն է, որ ամենատանջալի ճանապարհն է անցել վերջին երկար ու ձիգ տարիներին ռեժիմի կողմից ենթարկվելով հետապնդումների, խոշտանգումների և այլ տարատեսակ հանցագործությունների։

Բայց այսօր, երբ մենք ձգտում ենք հանրային համերաշխության, ապա պարտավոր ենք գոնե մի փոքր ներողամիտ գտնվել այն անձանց նկատմամբ, ովքեր ոչ թե իրենց կամքով հանցագործ հրահանգներ են տվել, այլ կատարել են հանցագործ ռեժիմի հրահանգները։

 Ժողովուրդ ջան, ուզում եմ ձեզ հավատացնել, որ անկախ ամեն ինչից, և Օսիպյանի գործած բոլոր սխալներից, շատ Սասնա Ծռեր ևʹ Օսիպյանի մասին, ևʹ Եղիազարյանի մասին լավ են արտահայտվել։ Նրանք, երբ դուրս գան, կարծում եմ, կխոսեն այդ մասին։ Օսիպյանը թալանչի հանցագործներից չի եղել։ Այո, ծառայել է նրանց։ Բայց․․․

Ծռերը ասում էին նաև, որ նա իր գործն իմացող մասնագետ է, ու եթե հանցագործ հրահանգներ չստանա, ապա լավ կաշխատի։ Օսիպյանը իրոք շատ բանիմաց ու պարտաճանաչ մարդ է՝ ըստ նրանց։

Ծռերը ինձ գրել էին, որ լավ կլիներ, որ նա հեռու լիներ փողոցում ցուցարաների վրա բռնություն իրականացնողի իր աշխատանքից, և աշխատեր որպես ոստիկանական ակադեմիայի պետ։ Ասում էին, որ նա համեստ ապրող ու բավական պարկեշտ մարդ է։

Կարծում եմ՝ մեր այսօրվա հաղթանակով բոլորից շատ նա է ուրախացել, որ չի գնալու ցույցերի և գործիք չի դառնալու հանցագործների ձեռքին։ Հավատացեք, այս ամենի մասին խորհելով, երեկ ընկերացել եմ նրա հետ «Ֆեյսբուք»-ում, առանց իմանալու, որ ոստիկանապետ է դառնալու։

Ծռերը նաև շատ լավ են արտահայտվել գեներալ Եղիազարյանի մասին։ Նա նույնպես գրագետ ու շատ համեստ մարդ է։ Ասում էին՝ նա անչափ մտահոգ էր ոստիկանության վիճակով ու համոզված էր, որ ինչպես երկիրն, այնպես էլ ոստիկանությունը խորը բարեփոխումների կարիք ունի։ Եղիազարյանը կողմնակից է եղել ոստիկանության իտալական մոդելին։

Այնպես որ, լավ մարդիկ կան նաև համակարգում։ Նրանց պարզապես պետք է հնարավորություն տալ մաքրագրելու իրենց անցյալը և նոր էջից ծառայելու Հայաստանի հանրապետությանը։

Մի հումոր էլ անեմ, մարդը պետք է գոնե մեկ անգամ Սասնա Ծռերի պատանդ լինի, որ իմանա ու հասկանա Ծռերի ցավն ու ոգեղենությունը, որ հետո ոստիկանապետ դառնա։

Շնորհավորում եմ Օսիպյան ջան»

Կիսվիր ընկերներիդ հետ