Արցախ այցելած ռուսաստանցի կանայք հայտնվել են Ադրբեջանի «սև ցուցակում»

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» շրջանակում Արցախ այցելած ռուսաստանցի կանայք հայտնվել են Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում»:

Ցուցակում են հայտնվել, մասնավորապես, հասարակական գործիչ Աննա Ֆեդերմեսերը, «Կամավորները հօգնություն որբ երեխաների» հիմնադրամի նախագահ Ելենա Ալշանսկայան, «Ժենսկիյ դիալոգ» կուսակցության առաջնորդ Ելենա Սեմերիկովան, լրագրող, կինովավերագրող Եկատերինա Գորդեևան, լրագրող, հեռուստառադիոհաղորդավար Կիրա Ալտմանը, «Երազանքի դահուկներ» հիմնադրամի ղեկավար Աննա Շիլովան, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ, չմշկասահորդ, Պետդումայի պատգամավոր Սվետլանա Ժուրովան և գրող, թարգմանիչ և սցենարիստ Լյուդմիլա Ուլիցկայան:

Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ վերոնշյալ անձինք հայտնվել են «սև ցուցակում»՝ «Ադրբեջանի օկուպացված տարածքներ անօրինական այցի» պատճառով՝ չնայած Բաքվի «զգուշացումներին»:

Աղբյուր՝ mamul.am

Loading...