«Արցախը» և «Փյունիկը» հրաժեշտ կտան Ռոբերտ Արզումանյանին

«Արցախը» և «Փյունիկը» հրաժեշտ կտան Ռոբերտ Արզումանյանին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրում՝ հոկտեմբերի 31-ին կայանալու է «Արցախ»-«Փյունիկ» հանդիպումը:

Նախկին «Միկա» ստադիոնում կայանալիք հանդիպումից առաջ երկու ակումբները, երկրպագուները հրաժեշտ կտան վերջերս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտած Ռոբերտ Արզումանյանին:

Խորհրդանշական է, որ Արզումանյանին հրաժեշտ կտան իր առաջին և վերջին թիմերը՝ «Փյունիկը», որտեղ նա սկսել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան և «Արցախը», որտեղ նա ավարտել է այն: Ամենայն բարին, Ռոբերտ Արզումանյան

Նյութի աղբյուր՝ FC Artsakh

Loading...