Արտառոց դեպք Բաղրամյանում. քաղաքացին փորձել է իրեն նետել Սերժ Սարգսյանի ավտոշարասյան տակ - Bavnews.am

Արտառոց դեպք Բաղրամյանում. քաղաքացին փորձել է իրեն նետել Սերժ Սարգսյանի ավտոշարասյան տակ

Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում: Araratnews.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով` մի կին փորձել է իրեն նետել Սերժ Սարգսյանի ավտոշարասյան տակ: Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան, երբ Սերժ Սարգսյանը անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ նախագահական առանձնատնից գնալիս է եղել Բաղրամյան 26: Սակայն տեղում հերթապահություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել են դեպքը:

Նշենք, որ ԱԺ նիստերին զուգահեռ Դեմիրճյան փողոցի այն հատվածում, որտեղից ելումուտ են անում պատգամավորները, ամեն օր կարելի է տեսնել սոցիալապես անապահով քաղաքացիների խմբերի, ովքեր սպասում են պատգամավորներին` նրանցից օգնություն խնդրելու համար:

Մանրամասները` սկզբնաղբյուրում