Արտակարգ դեպք Վ․ Բրյուսովի անվան համալսարանում․ բռնություն աղջկա նկատմամբ

Այսօր երիտասարդ աղջիկ է դանակահարվել Վ․ Բրյուսովի անվան համալսարանում: Ըստ տեղեկությունների՝ աղջիկները հարցեր են պարզել՝ ըստ վարկածներից մեկի՝ ուսանողուհիներից մեկի երակները կտրելով՝ die գրելով։ Մեկ այլ վարկածի՝ ուսանողուհուն դանակահարել են։

Որոշ տեղեկությունների համաձայն էլ՝ մի քանի անձ, ներկայանալով առաջին կուրսի ուսանողներ՝ մուտք են գործել համալսարան, որից հետո ուսանողներից մեկին կանչել են 5-րդ հարկ, ծեծի ենթարկել, ապա դանակահարել: Աղջկա մոտ սկսել է ներքին արյունահոսություն և տեղփոխվել է հիվանդանոց:

Համալսարանի պրոռեկտոր Գրիշա Թամրազյանը անդրադառնալով դանակահարությանը՝ նշեց․

«Նման տեղեկություն չունեմ, որ դանակահարության դեպք գրանցված լինի: Ուսանողներից մեկը լսարանում հայտարարել է, որ իր նկատմամբ բռնություն է կիրառվել։ Նա մեզ հետ զրուցելիս չասաց՝ ինչ է եղել։ Ասաց՝ չի հիշում ինչ է տեղի ունեցել, միայն ասաց՝ հարվածել են իրեն։ Համալսարանից զանգահարել են ոստիկանություն:

Նյութեր են նախապատրաստվում: Լսարանում ուսանողի են տեսել: Նա իրեն վատ զգալիս է եղել և ասել, որ իր հանդեպ բռնություն է կիրառվել: Այս դեպքի առիթով տեղյակ է պահվել ոստիկանությանը: Ընդամենն այդքանը կարող եմ ասել և երաշխավորել, որ դանակահարություն չի եղել»,- պնդեց պրոռեկտորը:

Loading...