Արտակարգ դեպք Երևանում. կրակել են Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի պատուհաններին - Bavnews.am

Արտակարգ դեպք Երևանում. կրակել են Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի պատուհաններին

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին է ահազանգել 38-ամյա Գոհար Գրիգորյանը և հայտնել, որ առավոտյան եկել են աշխատանքի՝ Տիգրան Մեծի պողոտա 38 հասցեում գործող Ֆրանս-Հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն և նկատել են, որ պատուհանների վրա կրակել են։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Բունիաթյանը՝ օպերխմբով։

Պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք սեպտեմբերի 13-ի ժամը 17։00-ից մինչև սեպտեմբերի 14-ի ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում ատրճանակից կրակել և վնասել են նշված ուսումնական կենտրոնի պատուհանի ապակիները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Գրիգորյանը նշված կենտրոնի տնօրենն է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուր՝ shamshyan.com