Սունդուկյան փողոցում դանակահարվել են ՀՀ ՊՆ 2 սպաներ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ուեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը՝ Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան փողոցից մարմնի տարբեր մասերին ստացած դանակի հետքերով, ինչպես նաև «ոտքերի կոտրվածք ու ոտքերի վնասվածք» ախտորոշմամբ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու: Ֆոտոլրագրողի տեղեկություներով, այդ քաղաքացիներն են՝ Դավիդ Մ.-ն և Արթուր Ա.-ն:

Ոստիկանները պարզել են նաև, որ վիրավորները դանակահարվել են ավտոկայանատեղիում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Վիրավորներից Դավիթ Մ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N կորպուսում, իսկ Արթուր Ա.-ն՝ ՀՀ ՊՆ Վայոց Ձորի մարզում տեղակայված զորամասերից մեկում: Երկուսն էլ սպաներ են և թիվ համալսարանական հիվանդանոցի բժիշկների օպերատիվ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել փրկել նրանց կյանքը: Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին:

Նյութի աղբյուրը՝ shamshyan.com