Արմեն Գևորգյանը միայնակ մեկնեց Մոսկվա «Ազատություն»

Քիչ առաջ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Մոսկվա մեկնեց Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը:

«Ազատության» հարցին, թե ի՞նչ նպատակով է նա մեկնում, փոխվարչապետի պաշտոնակատարը չպատասխանեց:

Արմեն Գևորգյանը օդանավակայան էր եկել առանց թիկնապահի: Նա ուղևորվեց միայնակ, բոլորի համար նախատեսված անցակետով, մինչդեռ պաշտոնյաները սովորաբար պաշտոնական պատվիրակությունների համար նախատեսված սրահով են մեկնում:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, Արմեն Գևորգյանը Մոսկվա է մեկնել աշխատանքային քննարկումներ ունենալու նպատակով:

«Քննարկումներն ավարտելուց հետո նա երեկոյան կվերադառնա Երևան», – ասված է հաղորդագրությունում:

Նյութի աղբյուրը՝ azatutyun.am