«Արմենիա» բժշկական կենտրոնում նորածնին թողել և հեռացել են

Hraparak.am-ը գրում է. Կայքին հասած տեղեկություններով՝ օրերս «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը արտառոց դեպք է տեղի ունեցել․ կինը թողել է իր նորածին երեխային և հեռացել։

«Երեխան լացում էր, կերակրող չկար, մայրը չկա»,- պատմել են ծննդատնից։ Ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը կայքի հետ զրույցում ասել է, որ երեխան ընկեցիկ է, դեպքի մասին հայտնել են ոստիկանությանը․

«Ընկեցիկ երեխա է, ոստիկանություն ենք հայտնել, նրանք ման են գալիս, չեն գտնում, հասցեն փոխել են։ Երեխան մեզ մոտ է, որովհետև փաստաթղթեր չունի, որ ուղարկենք մանկատուն։ Ոչ ոք ոչ մի կապ չունի որդեգրման հետ, որդեգրումը կատարում է սոցապ նախարարությունը քաղաքապետարանի որոշմամբ։ Ծննդատները ոչ մի առնչություն չունեն, մենք հայտնում ենք էն դեպքում, երբ փաստաթղթերը կան։ Մորը չենք գտնում, զանգել եմ իրենց գյուղապետին, ասում են՝ էդ հասցեից դուրս են եկել»։

Աղբյուրը՝ hraparak.am