Արթուր Վանեցյանն իր տեղում է և աշխատում է շատ նորմալ. Ֆ. Ցոլակյան

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը արտառոց չի համարում ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին գաղտնալսելու փաստը։

«Քանի որ ես գիտեմ՝ ինչպես են լսել այլ երկրներում, ինչպես են ձայնագրել, ես դրա մեջ որևէ արտառոց բան չեմ տեսնում։ Տեխնիկայի զարգացման պայմաններում հնարավոր է, որ ցանկացած տեղ նման բան լինի»,- ասաց ԱԱԾ նախկին պետ, ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը՝ մեկնաբանելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՔԾ պետին գաղտնալսելու փաստը։

Աղբյուր՝ aysor.am

Loading...