Արթուր Ջանիբեկյանը հեռացել է «Գազպրոմ մեդիա» ժամանցային հեռուստատեսության գլխավոր տնօրենի պաշտոնից

Հայազգի հայտնի մեդիամենեջեր Արթուր Ջանիբեկյանը լքել է «Գազպրոմ մեդիա» ժամանցային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնը: Նրան կփոխարինի Դմիտրի Չեռնիշենկոն:

«Коммерсант»-ի տեղեկություններով՝ Արթուր Ջանիբեկյանն այժմ կզբաղեցնի գործադիր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը և կպատասխանի ապրանքային ռազմավարության իրականացման համար: