Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չկարողացավ գոտեմարտել բրոնզե մեդալի համար

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Բուդապեշտում հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մինչև 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակչում հանդիպեց նորվեգացի Ֆելիքս Բալդաուֆին, ում պարտվել էր մեկ տարի առաջ՝ Եվրոպայի առաջնությունում:

Չնայած այն բանի, որ գոտեմարդտ բավականին բարդ էր և դժվար, այնուամենայնիվ Արթուր Ալեքսանյանը հաղթեց 10-6 հաշվով, ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կգոտեմարտի վրացի Զուրաբի Նադարեիշվիլու հետ:

Ցավոք, գոտեմարտից մեկ ժա առաջ պարզ դարձավ, որ Արթուր Ալեքսանյանը մեջքի վնասվածք է ստացել և ի վիճակի չէ պայքարել բրոնզե մեդալի համար և այդպես էլ չներկայացավ: Իսկ հաղթանակը՝ ըստ օրենքի, առանց գոտեմարտի տրվեց Արթուրի մրցակցին:

Loading...