Արայիկ Հարությունյան. «Երեկ իմացանք, որ ափալ-թափալ փորձում են հիմնադրամը փակել»

Արայիկ Հարությունյան. «Երեկ իմացանք, որ ափալ-թափալ փորձում են հիմնադրամը փակել»

Այսօր կառավարության նիստից հետո Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձավ «Երեւան» հիմնադրամի շուրջ ստեղծված աղմուկին:

Պարոն Հարությունյանն ասաց, որ իրենք էին դիմել դատարան՝ հիմնադրամից անհրաժեշտ տեղեկատվություն չստանալու համար եւ այն որ Երեւանի ավագանին որոշել է լուծարել հիմնադրամը, չի նշանակում, որ պարոն Հարությունյանը հետ է կանգնելու իր մտադրությունից:

Նշենք, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: Արայիկ Հարությունյանի խոսքով. «Երեկ պարզ դարձավ, որ ափալ-թափալ փորձում են Երեւան հիմնադրամը փակել»:

Պարոն Հարությունյանը բացատրեց, թե ինչու է ավագանի եղած ժամանակ դիմել դատարան՝ ընդդեմ հիմնադրամի. «Բազմաթիվ տեղերից լսած կլինեք բողոքներ, որ երբ մարդիկ սեփականաշնորհում են ինչ-որ տարածք, իրենց ասում են՝ ինչ-որ գումար փոխանցեք նաեւ Երեւան հիմնադրամին:

Երբ ես Երեւանի ավագանու անդամ էի, դիմեցինք հիմնադրամ եւ խնդրեցինք, որպեսզի 100 հազար դրամ եւ ավելի գումար վճարողների ցուցակ տրվի ինձ, որպեսզի այդ ցուցակները համեմատեի: Ես այդ ցուցակը չստացա, չստացավ նաև պատգամավոր Լենա Նազարյանը, եւ մենք որոշեցինք դատի տալ»:

Աղբյուր՝ aravot.am

Կիսվիր ընկերներիդ հետ