Արագածում կորած 2 տարեկան երեխայի դին են գտել

Արագած գյուղում այսօր՝ հուլիսի 8-ին կորած երեխայի դին են հայտնաբերել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը: Ժամը 20:23-ին «911» ծառայությունն ահազանգ էր ստացել, որ Արագածոտնի մարզի Արագած գյուղում 2 տարեկան երեխա է կորել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը ոստիկաններն ու քաղաքացիները առվակի մեջ հայտնաբերել եւ դուրս են բերել են Ն. Կ.-ի (2016 թ.) դին:

Loading...