Առնվազն մեկ օր առաջ դասը սովորած գնացեք դաս տալու, բավական է գրագետ մանկավարժների հեղինակության հետ խաղաք

Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում տարրական դասարանի աշակերտի տետրից մի էջի լուսանկար էր հրապարակել և կատարել գրառում՝ նկարում առկա անհավատալի կարմիր գրիչով սխալների ուղղման վերաբերյալ, որը կատարել է ուսուցչուհին.

«X դպրոցի տարրականի դասվարի հանձնարարությունն է՝ տրված բառերի դիմաց գրել նրանցում հնչյունների քանակը: Տեսեք կարմիր գրիչն ինչ է արձանագրել, ոչ դպրոցն է հայտնի, ոչ՝ դասվարը, ոչ էլ ծնողը, ով տարածել է այս փաստը: Տարածում եմ, որ գոնե մանկավարժները սա տեսնեն ու առնվազն մեկ օր առաջ դասը սովորած գնան դաս տալու, թե չէ բավական չէ իրենք են խայտառակվում, նաև խաղում են գրագետ մանկավարժների հեղինակության հետ»:

Loading...