Աշխարհի ամենաթանկարժեք ուտեստները

Պարզ է դարձել, որ աշխարհի ամենահարուստ մարդիկ իրենց կարող են թույլ տալ ոչ միայն ինքնաթիռ, այլ նաև օրինակ ամենաթանկարժեք պաղպաղակը, որի 200 գրամն արժե 1000 դոլար։  Այն պատրաստում են  Նյու Յորքում և այն կոչվում է «Ոսկյա հարստություն»։

Աղանդերը մատուցվում է ոսկեզօծ ուտեստով և ոսկեզօծ գդալով։  Վանիլային պաղպաղակը պատվում է 23 կարատանոց ոսկիով և վրան լցնում են  ամենաթանկարժեք շոկոլադով։ Պաղպաղակի մեջ կա տանձ և թուզ, որոնք թաթախված են ռոմի մեջ, տրույֆել և ֆրանսիական ցորեն։

Ստեղծվել է նաև աշխարհի ամենաթանկարժեք չիզքեյքը։ Բաղադրության մեջ է  մտնում 200 տարի հնություն ունեցող կոնյակն ու սպիտակ տրյուֆելը։ Կես կիլոգրամ չիզքեյքն արժե 5000 դոլար և այն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Լոս Անջելեսում 5 հազար դոլարով պատրաստում են աշխարհի ամենահամեղ բուրգերը։

 

Նյութի աղբյուրը՝ life.panorama.am

Մեկնաբանել
Loading...