Շառլ Ազնավուրին դուրս են գրել հիվանդանոցից. նրա կյանքին վտանգ չի սպառնում - Bavnews.am

Շառլ Ազնավուրին դուրս են գրել հիվանդանոցից. նրա կյանքին վտանգ չի սպառնում

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին դուրս են գրել հիվանդանոցից: Ազնավուրը տեղափոխվել էր հիվանդանոց այն բանից հետո, ինչ իր տանն ընկել և վնասել էր ձախ ուսը: Բժիշկները հայտնել էին, որ ուսի հատվածում ճաք կա: Ազնավուրը հիվանդանոցից դուրս է գրվել ձեռքն անշարժացրած վիճակում: Բժիշկները հայտնում են, որ ձեռքը անշարժ պետք է մնա մինչև մայիսի վերջ: Ազնավուրի կյանքին վտանգ չի սպառնում: