Անչափահաս երեխաները խայծ` գումարներ շորթելու համար. սոցիալական կայքերի դրամահավաքները

Երկու օր է համացանցում տարածվել ու քննարկվում է Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջրաշինարարների փողոցում տեղակայված 107 տնակում բնակվող երեխաների մասին տեսանյութը: Ըստ տեսանյութի` կիսավեր, կենցաղային տարրական հարմարություններից զուրկ, առանց գազի ու լույսի, կոտրված պատուհաններով տնակում բնակվող տատիկի՝ 62– ամյա Ամալյա Մխիթարյանի հետ են ապրում 3 անչափահաս թոռները՝ Ամալիկը, Արայիկն ու Սյուզաննան:

Բայց պարզվում է, որ դա նրանց իրական բնակավայրը չէ, իսկ երեխաների` իբրև ծայրահեղ վատ վիճակն ընդամենը որպես խայծ են օգտագործում` գումարներ հավաքելու և յուրացնելու համար։

Նյութի աղբյուրր՝ armeniasputnik.am