Անգամ ամենափոքր թվացող օգնությունը կարող է ինձ փրկել. 28-ամյա Գրիշ Դանիելյանի հուզիչ նամակը (ֆոտո)

Ավտովթարի հետևանքով հաշմանդամի սայլակին գամված ջավախքահայ Գրիշ Դանիելյանը նամակով դիմել է քաղաքացիներին՝ խնդրելով օգնել իրեն բուժման հարցում։ Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Գրիշ Դանիելյանս, 28 տարեկան եմ, ծնվել եմ Ջավախքում: Կյանքս ընթանում էր իր հունով,սակայն այն կտրուկ փոխվում է 2011թ-ի տեղի ունեցած ավտովթարի պատճառով: Բախտի բերումով չեմ մահացել, բայց գամվել եմ հաշմանդամի սայլակին: Բուժմանս նպատակով ծնողներիս հետ Ջավախքից տեղափոխվել եմ Երևան, ուր մինչ օրս ապրում ենք վարձով: Սակայն, չունենալով պայմաններ ու միջոցներ բուժմանս ծախսերը հոգալու և տան վարձը տալու համար, հայրս մեկնել է արտագնա աշխատանքի:

Ես մնացել եմ առողջական խնդիրներ ունեցող մորս հետ, ով դժվարությամբ է կարողանում տեղաշարժել ինձ, քանի որ ծանրաքաշ եմ: Ես ի վիճակի չեմ միայնակ տեղաշարժվել, նույնիսկ հոգալ չնչին կարիքներս։ Ես դրան էլ էի հարմարվել, բայց 6 ամիս առաջ ցավեր սկսվեցին մոտս. օր օրի՝ ցավերի պատճառով, ավելի քիչ էի կարողանամ նստել. ըստ բժիշկների նեյրոպատիկ ցավեր են՝ ողնաշարի վնասվածքից է, ցավերը ողնուղեղից են գալիս: Դեղորայքային բուժումը չօգնեց։

«Նաիրի» ԲԿ-ում կատարվում է ողնուղեղի ստիմուլացիա՝ ողնաշարի մեջ տեղադրում եմ միկրոիմպլանտ և ցավերն անցնում են։ Նման վիրահատությունը ինձ կփրկի գոնե ցավերից, բայց այն արժե 5 միլիոն դրամ:

Ժողովուրդ ջան, ես գիտեմ որ այսօր ամեն մարդ իր խնդիրն ունի և ես միակը չեմ, բայց այլ հույս չունենալով՝ դիմում եմ ձեզ: Անգամ ամենափոքր թվացող օգնությունը կարող է ինձ փրկել: Գիտեմ կյանքը դժվար է, շատերն ունեն օգնության կարիք, շատ կցանկանայի ինքս օգնել մարդկանց և ոչ թե օգնություն խնդրել, գուցե մոտ ապագայում ամեն ինչ այլ լինի, բայց այսօր ինքս մեծ խնդրանքով դիմում եմ բոլորին, ովքեր կարող եք օգնեք ինձ,

Եթե չեք կարող օգնել, գոնե տարածեք՝ կանխավ շնորհակալ եմ բոլորիցդ, Աստված պահապան լինի ձեզ։ Հաշվեհամարը բացված է մայրիկիս անունով`

Converse Bank

Դանիելյան Վարդանուշ

AMD 19300 52132960100

USD 19300 52132960101

EUR 19300 52132960104

RUB 19300 52132960158

SWIFT: COVBAM22»:

Loading...