Անահիտ Բախշյանն ահազանգում է քաղաքապետին. տեսեք՝ ինչ է կատարվում Երևանում (լուսանկարներ)

Երևանի ավագանու նախկին անդամ Անահիտ Բախշյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«SOS, ԱՀԱԶԱՆԳ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ

Երևանի քաղաքապետ պարոն Մարության, ահազանգում եմ այն մասին, որ այս պահին սալիկապատվում է Կողբացի 50, 51 հասցեում կանաչ գազոնը, տեսնես էս ո՞ւմ փայլուն գաղափարն է եղել էս պահին, երբ քաղաքային իշխանությունը դեռ չի ձևավորվել, տալ նման հանձնարարություն: Կանխեք, խնդրում եմ»: