Այս 3-ամյա աղջնակը այնպիսի վարպետությամբ է ուտեստներ պատրաստում, որ նախանձել կարելի է (Տեսանյութ)

Այս 3-ամյա զվարճալի ու գեղեցկուհի աղջնակը Պալինան է, ով իր փոքրիկ թաթիկներով այնքան համեղ ուտեստներ է պատրաստում և այնքան սիրով, որ կարելի է ժամերով նայել։ Բայց ամենազարմանալին այն է, որ նա այդ գործընթացն ամբողջությամբ կատարում է ինքնութույն, շատ վարժ աշխատում է դանակով։ Նա երազում է դառնալ խոհարար և բացել իր սեփական ռեստորանը։