1. Տան պատկերը

Տունը ներկայացնում է ընտանեկան հարաբերությունները, այն, թե ինչպես եք Դուք տեսնում և ընկալում տուն և ընտանեկան կյանք ասվածները:

  • Տանիք. խորհրդանշում է  երևակայություններով լի, ինտելեկտուալ և հոգով լի կյանք:
  • Ծխնելույզ. հուզական կյանք: Դուրս եկող ծուխը խորհրդանշում է ներքին լարվածություն:
  • Պատեր. անհատականության ամրությունն ու վճռականությունը:
  • Դուռ և պատուհաններ. հարաբերությունները շրջակա աշխարհի հետ, սոցիալական կարգավիճակը: Օրինակ՝ շատ մեծ դուռը նշանակում է, որ Դուք կախյալ եք շրջապատից:
  • Հատակ. հաստատակամություն և իրականության հետ կապ:

2. Ծառի պատկերը

Ծառը խորհրդանշում է անհատականության ամենախորը և անգամ չբացահայտված ասպեկտները:

  • Սաղարթ. մտքեր, գաղափարներ, ինքնակառավարում: Օրինակ՝ սաղարթի խտությունն ուղղակիորեն կապված է մտավոր հարստության հետ:
  • Ճյուղեր. հասարակական կապեր, ձգտումներ, բավարարվածություն կամ վրդովմունք:
  • Բուն. խորհրդանշում է Ձեր ինքնորոշումը: Եթե այն կորացած է, ապա Դուք ևս ճկուն եք և հեշտ եք հարմարվում:
  • Արմատներ. կապված է Ձեր ենթագիտակցության վիճակի և կողմնորոշման մակարդակի հետ:
  • Հատակ. կապված է իրականության և հաստատակամության հետ: Դրա բացակայությունը խոսում է այն մասին, որ չեք կարողանոմ համակերպվել իրականության հետ:

3. Մարդու պատկերը

Մարդը ցույց է տալիս Ձեր վերաբերմունքն այս աշխարհին, թե ինչպես են Ձեր սոցիալական կյանքն ու ներքին աշխարհը գոյակցում միասին:

  • Գլուխ. խելք, հաղորդակցություն, երևակայություն, մարդամոտություն: Օրինակ՝ եթե գլուխն ավելի մեծ է, քան մարմինը, դա նշանակում է, որ ունեք ինտելեկտուալ հրաշալի կարողություններ:
  • Մազեր. սեքսուալություն, հասունություն և ցանկասիրություն:
  • Աչքեր. սոցիալական հարաբերություններ և աշխարհընկալում:
  • Բերան. ցանկասիրություն, գրավչություն և բանավոր հաղորդակցություն: Եթե բերանը նկարել եք ուղիղ գծի տեսքով, ապա էությամբ ագրեսիվ եք:
  • Ձեռքեր. ագրեսիվություն, արդյունավետություն:
  • Ոտքեր. հարմարվողականություն և ինտեգրում տարբեր միջավայրերում:
  •  Ոտնաթաթեր. գրավչություն և ագրեսիվություն:

Նյութի աղբյուր՝ blognews.am