Այս տեսանյութը պետք է տեսնեն բոլորը ու էլ նմանատիպ տգետ հարցեր ոչ մեկի չտան․ Մի ստիպեք մարդկանց զզվել ձեզանից (Տեսանյութ) - Bavnews.am

Այս տեսանյութը պետք է տեսնեն բոլորը ու էլ նմանատիպ տգետ հարցեր ոչ մեկի չտան․ Մի ստիպեք մարդկանց զզվել ձեզանից (Տեսանյութ)

Կարծում եմ այս տեսանյութում բարձրացված հարցը շատ արդիական է և տհաճ բոլորի համար։ Մարդկանց միշտ էլ հունից հանել են հարազատների, ծանոթների, բարեկամների և ընկերների կողմից հնչեցրած այնպիսի հարցերը, ինչպիսիք են՝ «որքա՞ն գումար ես աշխատում», «հավանած աղջիկ կամ տղա ունե՞ս», «բա ե՞րբ ես ամուսնանալու» և հաջորդում է ամենատհաճ հարցը՝ «թամբալություն  եք անում հա, չե՞ք ուզում մի հատ երեխա ունենաք», կամ «նորություն-մորություն չկա՞» և այսպես շարունակ։

Բայց սա դեռ ամենը չէ, երեխա ունենալով դու չես փրկվի։ Դրան հաջորդում է հետևյալ հարցը՝ տարբեր ձևակերպումներով․ «բա երկրորդը ե՞րբ եք ունենալու», իսկ երբ պատասխանում ես՝ «հլը շուտ ա, միքիչ առաջինս մեծանա, նոր կմտածեմ», դրան պատրաստի պատասխան էլ կա, «Դե լավ հա, ունեցի, թող իրար հետևից շուտ մեծանան, պրծի»․․․

Է՜հ․․․ էսպես երկար կխոսենք, որովհետև այս հարցերը վերջ չունեն, քանի դեռ չեն դադարում իրենց «առաքելությունը» հարցատերերը։ Ավելի լավ է պարզապես դիտեք և ստիպեք դիտել նրանց, ովքեր միշտ «փայլում են» նմանատիպ »վեհ» հարցերով։