Այս կինը, պարզապես չի ծերանում: Դուք ձեր աչքերին չեք հավատա, երբ տեսնեք, թե քանի տարեկան է նա:

 

Չինուհի մոդել, երեք երեխաների մայր՝ 52 ամյա Քենդի Լոն, դարձել է ինստագրամի աստղ: Նա ունի շուրջ 40 հազար հետևորդ: Նա իր անթերի կազմվածքով, հարթ և առանց կնճիռների մաշկով, 15 տարեկան աղջկա տեսք ունի:

 

Քենդին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ հրատարակեց իր լուսանկարներով գիրքը, որը կոչվում է՝ «Ժամանակից դուրս»: Միայն Հոնկոնգում այդ գրքից վաճառվել է 3000 օրինակ, որի ամբողջ հասույթը, Քենդին նվիրաբերել է բռնության զոհ դարձած մայրերին և երեխաներին:

Քենդի Լոն իր կարիերան սկսեց 1991 թվականից, երբ մասնակցեց գեղեցկության մրցույթին և դարձավ Միսս Ասիա: Ցավոք, նա իր գործունեությունը դադարեցրեց հանուն ընտանիքի և զավակների ուսման:

 

Սակայն, այժմ վարում է ակտիվ կյանք և հաճախ գոհացնում իր երկրպագուներին, ինստագրամում հրապարակելով իր առօրյա, գեղեցիկ նկարները:

 

 

 

Loading...