«Այսուհետ բազմաթիվ գործարարներ ներդրումներ կկատարեն Հայաստանում».Ռուբեն Գրիգորյան

Ռուսաստանաբնակ գործարար, Մոսկվայի հայկական և ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիր Ռուբեն Գրիգորյանը ժամանել է Երևան՝ իր աջակցությունը հայտնելու համաժողովրդական շարժմանը:

Ռուբեն Գրիգորյանը խոսել է Հայաստանի ներաքաղաքական իրավիճակի, ՀՀԿ-ական վարչախմբի կառավարման տարիների անօրինականությունների, քաղաքական ճգնաժամի պատճառների մասին:

«Եթե մենք ցանկանում ենք ստեղծել հզոր պետություն, պետք է վերականգնենք արդարությունը, անցկացնենք օրինական, արդար ընտրություններ»,-նշել է Գրիգորյանը:

Ըստ նրա, այդ փոփոխություններից հետո տարբեր երկրներում բնակվող բազմաթիվ հայազգի եւ օտարերկրացի գործարարներ ներդրումներ կկատարեն Հայաստանում:

Ավելի մանրամասն՝ տեսանյութում․

Նյութի աղբյուր՝ galatv.am

Մեկնաբանել
Loading...