Այն մասին, թե ինչու է միշտ ուրիշի կինը ավելի լավը․․․

Հինավուրց ժամանակներում Ատված ստեղծել էր տասը Ադամ, որ ընկերովի լինեին, մեկը ձուկ էր բռնում, մյուսը ոչխարի հոտն էր խնամում, մյուսը հողն էր մշակում, ու այդպես:

Մի օր նրանք եկան Աստծո մոտ խնրանքով:

– Ամեն ինչ կա, բայց տխուր է, ինչ որ բան մեզ չի բավարարում:

Աստված նրանց կավ տվեց և ասաց․

-Գնացեք և ամեն մեկդ ձեզ համար ձեր իսկ ցանկությամբ կին ծեփեք, ինչպիսին որ ձեզ դուր է գալիս՝ գեր, նիհար, բարձրահասակ, փոքրամարմին, ես էլ նրանց մեջ հոգի կդնեմ:

Եվ Աստված սկուտեղի վրա շաքար դրեց ու ասաց․

– Այստեղ տասը կտոր է, ամեն մեկդ մի կտոր շաքար վերցրեք ու տվեք ձեր կնոջը, որպեսզի կյանքը նրա հետ քաղցր լինի:

Այդպես էլ արեցին։ Հետո Աստված բարկացավ.

– Սկուտեղի վրա 11 կտոր շաքար կար, ո՞վ է երկու կտոր վերցրել:

Բոլորը լռեցին: Աստված նրանցից վերցրեց կանանց և խառնեց նրանց, ու բաժանեց պատահականության սկզբունքով:

Այդ օրվանից սկսած տղամարդիկ մտածում են, որ մյուսի կինը ավելի քաղցր է, որ նրա հետ կայնքը ավելի լավ է, քանի որ կերել է երկրորդ կտոր շաքարը: Եվ միայն Ադամներից մեկը գիտեր, որ իր կինը միակն է ու անկրկնելի, որովհետև շաքարի կտորը կերել էր հենց ինքը՝ այլ ոչ թե կինը:

Աղբյուր

Մեկնաբանել
Loading...