Ամուսնու մահից մի քանի օր անց նա միացրեց համակարգիչն ու զարմանքից քարացավ: Էկրանին կար երկու փաստաթուղթ՝ հասցեագրված կնոջն ու դստերը:

Ամուսնու մահից մի քանի օր անց նա միացրեց համակարգիչն ու զարմանքից քարացավ: Էկրանին կար երկու փաստաթուղթ՝ հասցեագրված կնոջն ու դստերը:

Ամուսնու մահից մի քանի օր անց նա միացրեց համակարգիչն ու զարմանքից քարացավ: Էկրանին կար երկու փաստաթուղթ՝ հասցեագրված կնոջն ու դստերը:

Արցունքներից խեղդվելով, Էմման բացեց իրեն ուղղված նամակն ու կարդաց.

 «Սիրելի Էմմա, եթե դու կարդում ես այս նամակն ուրեմն ես տուն չեմ վերադարձել, հետեւաբար չեմ հիշեցնում, թե որքան շատ եմ քեզ սիրում: Ես քեզ շատ եմ սիրում ու միշտ կսիրեմ: Եթե հիմա կողքիդ չեմ, մխիթարվիր նրանով, որ հետեւում եմ քեզ երկնքից: Գիտեմ քեզ համար դժվար է, բայց գիտեմ նաեւ, թե որքան ուժեղ ես դու: Մի մոռացիր, Աստված մեզ ստեղծել է միամյանց համար: Հիմա քեզ դժվար է դրան հավատալը, բայց դու դրանում կհամոզվես: Ուզում եմ իմանաս, որ ինձ համար անչափ կարեւոր: Չեմ պատկերացնում քեզնից ավելի հոգատար, գեղեցիկ ու սիրող կին: Մեր վերջին մի քանի տարիները լավագույնն են իմ կյանքում: Ու թեեւ իմ կյանքն ընհատվեց անժամանակ, սակայն ես ապրեցի մի կյանք, որի մասին շատերը կերազեին: Ես ամուսնացել եմ իդեալական կնոջ հետ, ունեմ հրաշք դուստր, ով ինձ հիացնում է ամեն օր: Ավելին երազել պետք էլ չէ: Եթե կտխրես, հիշիր, ինչքան լավ օրեր ենք ունեցել, նայիր որքան չքնաղ է մեր աղջիկը: Ուժեղ եղիր հանուն նրա: Հիշեցրու նրան հոր մասին, ասա, որ հայրը սիրում  է նրան աշխարհում ամեն ինչից առավել: Նրա ծնունդն իմ կյանքի ամենալավ օրն էր, նա լավագույն նվերն է իմ կյանքում: Ասա նրան, որ հայրիկը դրախտում է եւ որ կհետեւի ու կպաշտպանի ամեն օր, ամեն վայրկյան:

Ես սիրում եմ քեզ, Էմմա: Երբեք մի վախեցիր այն ամենից, ինչը քեզ կերջանկացնի, շատ կարեւոր է, որ հետագայում դու չդադարես երջանիկ լինել, թեեւ հիմա դա քեզ անհնար կթվա: Երբեք չընկճվես: Լավ ժամանակներն առջում են: Քեզ եւ Քայլիին հրաշալի կյանք է սպասվում, եւ ես երջանիկ եմ, որ դրա մի մասը կիսել եմ ձեզ հետ:

 Սիրում եմ քեզ: Քո սիրելի ամուսին՝ Թոդ»:

 Էմման բացեց աղջկան հասցեագրված նամակն ու կարդաց.

«Սիրելի Քայլի, իմ արեգակ…

Գուցե դու ինձ չհիշես, բայց իմացիր հայրդ քեզ շատ է սիրում: Ես մեկնեցի Ավղանստան, երբ դու ընդամենը 9 ամսական էիր եւ քեզնից հեռու գտնվել ամենածանր բանն էր ինձ համար: Դու Աստծո պարգեւ ես, քո ծննդյան օրն իմ կյանքի ամենալավ օրն էր, քո ժպիտից սիրտս պարզապես հալվեց: Շատ եմ ցավում, որ չեմ տեսնելու, թե ինչպես ես մեծանում, բայց հիշիր, որ հայրիկը չի անհետացել, նա երկնքում է եւ ամեն օր այնտեղից նայում է քեզ: Քո բախտը բերել է, դու հրաշալի մայր ունես: Օգնիր նրան ամեն հարցում: Մի մոռացիր քնելուց առաջ աղոթել ու շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ ունես: Մենք քեզ շատ ենք սիրում: Լավ սովորիր, որ շատ բան իմանաս քեզ շրջապատող աշխարհի մասին: Մարդկանց վերաբերվիր հարգանքով, բարությամբ ու հոգատարությամբ եւ կտեսնես, որ նրանք էլ քեզ այդպես կպատասխանեն: Եթե ինչ-որ բան քո սրտով չէ, մի նեղվիր, Աստված գիտի, թե քեզ համար ինչն է լավ: Ամեն ինչ լավ կլինի: Քեզ գեղեցիկ ու վառ ապագա է սպասվում: Ուրախացիր, վայելիր եւ հիշիր, հայրդ միշտ կհպարտանա ու կսիրի քեզ: Դու միշտ կլինես հայրիկի արեգակը»:

Էմման չէր ցանկանում կիսվել այս նամակներով համացանցում, սակայն փոխեց որոշումը եւ տարածեց դրանք, նման ողբերգություն ապրած մարդկանց աջակցելու նպատակով:

Նյութի աղբյուր՝ 24arm.info