ԱՄՆ-ում զույգը մահացել է ամուսնությունից 2 ժամ անց (լուսանկարներ)

ԱՄՆ Տեխաս նահանգում զույգը մահացել է պսակադրությունից ընդամենը երկու ժամ անց:

Ինչպես նշում է Daily Mail-ը, նորապսակները զոհվել են ավիաաղետի հետևանքով. պսակադրության վայրից նրանց տեղափոխող ուղղաթիռը կործանվել է:

Հայտնի է, որ Ուիլ Բայլերն ու Բեյլի Աքերմանը, որոնք Սեմ Հյուսթոնի անվան պետական համալսարանի ուսանողներ էին, պսակադրվել են փեսացուի ընտանիքին պատկանող ռանչոյում:

Ուրախ միջոցառումից հետո նրանք հրաժեշտ են տվել բարեկամներին ու ընկերներին և ուղղաթիռ նստել: Նշվում է, որ ուղղաթիռը կործանվել է ռանչոյից 1,5 կմ հեռավորության վրա՝ բախվելով ժայռին: Կործանման հետևանքով զոհվել է նաև օդաչուն:

Loading...