«Ամենավատ հուշս սիրածս մարդու դավաճանությունն է». Բեն Ավետիսյան

«Ամենավատ հուշս սիրածս մարդու դավաճանությունն է». Բեն Ավետիսյան

Դերասան Բեն Ավետիսյանի կյանքի կարևորագույն սկզբունքը հավատարիմ մնալն է։ Դերասանը, որ անցել է դավաճանության միջով ու գիտի` ինչ է դա նշանակում, տանել չի կարողանում սուտը։ Tert.am Life–ի բլից հարցերի շրջանակում առաջարկում ենք բացահայտել Բեն Ավետիսյանին` առօրյայից մինչև սկզբունքներ, լավագույն ու  վատագույն հուշեր։

Ամեն առավոտյան ես արթնանում եմ:

Մի բաժակ սուրճ խմելիս, անպայման, ծխում եմ։

Կինը ոճային էերբ կանացի է։

Սոցցանցերում ակտիվ եմորովհետև սոցցանցերը ստեղծված են դրա համար։

Կինը տհաճ է դառնումերբ փնթի է և տգետ։

Դաքֆեյսն ասոցացվում է բադիկների հետ։

Ատում եմերբ ստում են։

Ես լավ տրամադրություն ունեմերբ դրսում արև է և լավ եղանակ։

Լավ սովորություն ունեմ` բարի եմ։

Վատ սովորություն ունեմ` սկզբունքային եմ։

Ապրելու լավագույն կանոնն է` ապրել այնպես, որ չփոշմանես որևէ արածիդ կամ չարածիդ համար։

Ամենամոտ ընկերս  Գարիկ Սաֆարյանն է։

Ընկերության մեջ ամենակարևորը մաքրությունն ու անշահախնդրությունն է։

Սիրում եսնշանակում  է` ապրում ես։

Կարծրատիպերը միշտ կաղապարի մեջ են դնում մարդուն, իսկ դա վատ է։

Աշխատանքը մարդուն պարգևում է այն զգացողությունը, որ այս աշխարհում անելիք ունի և իր  լուման է ներդնում շրջակա կյանքի մեջ։ Դե իհարկե, նաև գեղեցկացնում է մարդուն։

Ես «գերազանցիկ» եմ, և դա շատ լավ է։

Սիրում եմ մարդկանցորոնք պունկտուալ են։

Նյարդայնանում եմերբ խաբում են։

Բենի 3 բնորոշիչներն  են`  բարի, հոգատար և սկզբունքային լինելը։

Երբեք չեմ դավաճանում այն սկզբունքին,  որ պետք է հավատարիմ մնալ։

Փոշմանել եմոր կյանքում կան բաներ, որոնք անելու համար համարձակ չեմ եղել։

Երբեք չեմ հրաժարվի ևս մեկ անգամ Հայաստանում ծնվել։

Հիասթափվում եմերբ դավաճանում են։

Միանգամից ժպտում եմերբ արևոտ օր է։

Ամենավատ հուշս կապված է սիրածս մարդու դավաճանության հետ, երբ 18 տարեկան էի։

Ամենալավ հուշս… մնացած բոլոր հուշերս լավն են։ 3 տարի առաջ եղբորս աղջկա  ծնունդը կյանքիս լավագույն իրադարձությունն էր։

Մարդկային փոխհարաբերություններում ամենակարևորը հավատարմությունն է։

Ամենամեծ երազանքս է հայտնվել Հոլիվուդում, ինչպես, գրեթե, բոլոր դերասանների դեպքում։

Մանկական չիրականացած երազանքս է դառնալ Արտաքին գործերի նախարար։

Կյանքս գլխիվայր փոխվեց, երբ ընտրեցի դերասանի մասնագիտությունը։

Աղբյուրը՝ Life.tert.am