Աղջիկնե՛ր, դուք մինչ օրս սխալ եք քսել շրթներկը․ ինչպե՞ս պետք է ճիշտ քսել շրթներկը

Աղջիկնե՛ր, դուք մինչ օրս սխալ եք քսել շրթներկը․ ինչպե՞ս պետք է ճիշտ քսել շրթներկը

Շրթներկը ժամանակակից կնոջ կյանքի անբաժանելի մասն է: Եթե շրթներկը ճիշտ ձևով օգտագործենք, ապա կարող ենք մեր շրթունքները կատարյալ դարձնել: Շատ քչերը գիտեն, որ Մերիլին Մոնրոն բարակ շրթունքներ ուներ, քանի որ բոլորը հիշում են կարմիր շրթներկով նրա շքեղ շրթունքները: Պարզապես Մերիլինն օգտագործում էր ալ կարմիր շրթներկի 3 գույն, որպեսզի տեսողականորեն մեծացներ շրթունքների ծավալը:

1. Շրթունքների պիլինգ: Շրթունքների շպարը սկսվում է շրթունքների պիլինգից: Տնային պայմաններում լավ օգնում է ատամի խոզանակով շրթունքների մահացած բջիջների հեռացումը: Միայն պիլինգից հետո կարելի է անցնել շրթունքների շպարին:

2.Հիմք (тональная основа): Շրթունքներին խնամքով քսեք հիմք, որպեսզի այն ամբողջությամբ ծածկի շրթունքների մակերեսը: Հիմքի շնորհիվ շրթներկը և փայլը ավելի հավասար են բաշխվում շրթունքների վրա և երկար են մնում:

3. Շրթներկի մատիտ: Շրթներկի մատիտը պետք է լինի շրթներկի գույնին համապատասխան կամ մի տոն մուգ: Սկսնակների համար շատ դժվար է հավասար կերպով ընդգծել շրթունքները, ուստի նրանց խորհուրդ է տրվում կետեր դնել երևակայական գծի երկայնքով և դրանք միացնել մատիտով: Շրթներկի մատիտի օգնությամբ կարող ենք շրթունքների ձևը տեսողականորեն փոխել: Եթե ցանկանում եք տեսողականորեն մեծացնել, ապա շրթներկի գիծը պետք է դուրս գա շրթունքների բնական սահմաններից, և՝ հակառակը:

Քսում ենք շրթներկի առաջին շերտը շրթներկի խոզանակով, քանի որ այն հավասարաչափ  է բաշխում շրթներկը, և դրա շնորհիվ կարող ենք մի քանի գույն խառնել իրար և շրթունքներն ավելի ռելիեֆային դարձնել: Շրթներկը պետք է քսել շրթունքների մեջտեղից դեպի ծայրերը: Առաջին շերտը քսելուց հետո անձեռոցիկով թեթև մաքրում ենք և դիմափոշի քսում. այդպես շրթներկն ավելի երկար կմնա: Ապա քսում ենք  շրթներկի երկրորդ շերտը, և եթե ցանկանում ենք ավելի հյութեղ շրթունքների տպավորություն թողնել, ապա ներքևի շրթունքին պետք է մի փոքր փայլ ավելացնել:

Շրթներկի գույնը: Շատ կարևոր է շրթներկի ճիշտ գույնը: Վիզաժիստները  գունատ մաշկ ունեցողներին խորհուրդ են տալիս օգտագործել հագեցած մուգ գույներ, ինչպես, օրինակ, սալորի և գինու գույները: Իսկ բաց գույնի մաշկի համար հարմար են ավելի բաց և կարամելի գույները: Ընտրեք հարթեցնող շրթներկ, որոնց ներկող պիգմենտները հարուստ են այնպիսի նյութերով, որոնք սնում են շրթունքների մաշկը:

Եվ վերջում՝ շատ կարևոր խորհուրդ շրթներկ օգտագործողներին: Հիշեք, որ աչքերը ներկայացնում են հոգին, իսկ շրթունքները՝ մարմինը: Ուստի ընդգծեք աչքերն այն դեպքում, երբ ցանկանում եք ցույց տալ Ձեր իմաստությունը կամ ներքին աշխարհը, իսկ շրթունքներն ընդգծեք, երբ ցանկանում եք սիրատածել տղամարդկանց հետ և նրանց դուր գալ:

Նյութի աղբյուր՝ 168.am