Ահա, թե ինչու չի կարելի եռացրած ջուրը նորից եռացնել - Bavnews.am

Ահա, թե ինչու չի կարելի եռացրած ջուրը նորից եռացնել

Եթե թեյ պատրաստելու համար դուք ամեն անգամ թեյնիկի ջուրը չեք փոխում, ապա վտանգում եք ձեր առողջությունը: Ջուրը եռալու ժամանակ փոխում է իր բաղադրությունը, որի շնորհիվ այն անվնաս է դառնում օգտագործման համար, սակայն կրկնակի եռման դեպքում, ջրի քիմիական բաղադրություը կարող է վատ փոփոխությունների ենթարկվել:

Ահա, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ջրի կրկնակի եռացումը.

Քանի որ ջրի եռացման ժամանակ նրանում պարունակվող նյութերը ավելի կենտրոնացված են դառնում, ապա կրկնակի եռացնելու դեպքում նրանում պարունակվող զառիկը, նիտրատները և ֆտորը ավելի մեծ ազդեցություն կարող են ունենալ ձեր օրգանիզմի վրա` վնասելով այն: Երբ տարան, որի մեջ եռացնում եք ջուրը, քիչ հեղուկ է պարունակում, ապա մեծանում է հավանականությունը, որ տարայում պարունակվող քիմիական նյութերը կլուծվեն ջրի մեջ և մեծ վնաս կհասցնեն ձեր օրգանիզմին:

Թորած ջուր օգտագործելու դեպքում դուք անհանգստանալու կարիք չեք ունենա, իսկ մնացած դեպքերում խորհուրդ է տրվում ամեն եռացնելուց հետո փոխել թեյնիկի ջուրը:

Նյութի աղբյուրը՝ Հայ Ինֆո

Կիսվիր ընկերներիդ հետ