Ակտիվիստներն իրենց բողոքի ակցան շարունակում են գլխավոր դատախազության շենքի դիմաց, պահանջելով՝ կալանավորել Քոչարյանին - Bavnews.am

Ակտիվիստներն իրենց բողոքի ակցան շարունակում են գլխավոր դատախազության շենքի դիմաց, պահանջելով՝ կալանավորել Քոչարյանին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ակցիա անողների մի խումբ ուժով ներխուժել է ասուլիսի սրահ և «Ռոբերտ, մարդասպան» վանկարկումներով, գրավելով սրահը, տապալել Քոչարյնաի սպասվող ասուլիսը:

Այդ ընթացքում մի քանի տասնյակ ցուցարարներ իրենց հերթին հավաքվել էին Հայաստանի գլխավոր դատախազության շենքի դիմաց, որոնց միացան նաև այն ակտիվիստներն, ովքեր իրեն համառ ջանքերի շնորհիվ կարողացան տապալել ասուլիսը։ Այժմ նրանք միասին բողոքի ցույց են անցկացնում և պահանջում կալանավորել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 13-ին ՀՀ Վերաքննիչ դատարանն ազատ արձակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Դատարանը հայտարարեց, որ բավարարում է պաշտպանների բողոքը, վերացնում է առաջին ատյանի դատարանի որոշումը` հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է, և նրա գործողությունները բխել են իր լիազորություններից։