«Ազնավուրը երբեք այդքան լսելի չէր եղել Հայաստանում, որքան իր մահից հետո»․ Նազենի Հովհաննիսյան

Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որին կից իր հետեւորդների հետ կիսվել է Ազնավուրի մասին գրառմամբ։ Նա գրել է.

«Ազնավուրն ապրեց այնպես՝ ինչպես ուզում էր. արարելով, ստեղծելով, անդադար գործելով։ Նրա «գրիչը» երբեք չէր լռում։

Ազնավուրը մի ամբողջ կյանք երգեց այն, ինչ ուզում էր, ինչպես որ ուզում էր, ինչն ի՛ր երաժշտական քիմքին էր հարիր, և այդ երգեր-պատմությունները կապրեն հավերժ՝ մեր սրտում, մեր մտքում, մեր գիտակցության մեջ։

Ազնավուրը ՊԱՏՄԱԳՐՈՂ ԷՐ։

Ազնավուրը երբեք այդքան ԼՍԵԼԻ չէր եղել Հայաստանում, որքան իր մահից հետո։

Ազնավուրը. պետություն՝ պետության մեջ, մի ամբողջ դարաշրջան՝ դարի մեջ։

Մակրոնն ասաց. «Ֆրանսիայում պոետները չեն մեռնում… »

Երանի Հայաստանում էլ Պոետները չմեռնեն,,,

Հ.Գ. Լուսանկարն արված է Մեծն Շանսոնյեի երգով պարուրված՝ Բեյրութում իր սիրելի վայրերից մեկի՝ «Մայրիգ» ռեստորանի Երևանյան Տանը)

Ազնավուրը՝ սիրո ու ապրելու մասին Հոգի է, իսկ Հոգին անմա՜հ է»:

Մեկնաբանել
Loading...