«Ազիզյաններ» սիթքոմը փակման վտանգի տակ է․ «Հրապարակ»

Հայկ Մարությանի՝ Երեւանի քաղաքապետի թեկնածու դառնալը փակման վտանգի տակ է դրել «Ազիզյաններ» սիթքոմը։ Այդ մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Մենք տեղեկացանք, որ սերիալի պատվիրատու «Յուքոմ» ընկերությունը փոխանցել է հաջորդ սեզոնի գումարը, անգամ մի քանի սերիա նկարահանվել է, սակայն շարունակությունը մնացել է օդից կախված վիճակում․ կա՛մ սերիալը կփակվի, եւ վճարված գումարը պետք է ետ վերադարձնեն, կա՛մ կարող են ցուցադրել ընտրություններից հետո, որ քարոզչություն չդիտվի»։

Ավելի մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Loading...