Ադրբեջանական կողմը դիպուկահար զենքերից կրակել ու վիրավորել է Արցախի դիտակետի շանը

Ֆեյսբուքյան իր էջում Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյան տեղեկացնում է․

«Անպատասխան կրակ…..

Հզորներ կրկնակի զգոն եղեք:

Ահա թե ինչպես է Հեյդարի որդին պահում հրադադարի մասին պայմանավորվածությունը… Մեկ ժամում 40-ից ավելի կրակոցներ մեր դիտակետի վրա դիպուկահար զենքերից, և կատաղությունից հողաթմբի վրա բարձրացած շան ուղղությամբ»։

Ստորև գրառմանը գեներալ-լեյտենանտը տեղադրել է դիպուկարի կրակոցից վիրավոր շան լուսանկարները։

Մեկնաբանել
Loading...