Աբրահամ Մանուկյանը մանրամասներ է պատմել պատգամավորների միջև ողբերգական միջադեպի մասին

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել նախկին պատգամավորներ Կարո Կարապետյանի և Հարություն Ղարագյոզյանի ողբերգական միջադեպից:

Պարզվում է՝ Ղարագյոզյանն իր նախկին գործընկերոջ հետ հանդիպմանը զենքով է գնացել ոչ պատահական: Նրանց հաշտեցնելու նպատակով հանդիպումը կազմակերպել էր մեկ այլ նախկին պատգամավոր՝ Աբրահամ Մանուկյանը:

Ու մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ Աբրահամ Մանուկյանն իր ծանոթ մարդկանց պատմել է, որ մինչ ռեստորանում հանդիպելը նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Հարություն Ղարագյոզյանի վրա են հարձակվել Կարո Կարապետյանի թիմակիցները և ծեծի են ենթարկել:

Դրանից հետո էլ կողմերը որոշել են հանդիպել ու առաջացած տարաձայնությունը կարգավորել, դե Ղարագյոզյանն էլ իր հետ էր վերցրել նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանից նվեր ստացած զենքը և կրակել Կարապետյանին, իսկ ավելի ուշ՝ ինքնասպան եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: