Մամուլ

Վարչապետի որդին ու մյուս նորակոչիկները օրհնություն են ստանում, այնտեղ է նաև Աննա Հակոբյանը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին վաղ առավոտից հավաքակայանում է, այսօր նա մյուս նորակոչիկների հետ միասին մեկնելու է զինծառայության:

Այս պահին նորակոչիկները գտնվում են Սուրբ Խաչ եկեղեցում, ստանում են քահանայի օրհնությունը և խորհուրդները։ Որդուն միացավ նաև վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, մյուս մայրերի նման նա էլ է հուզված։

Հիշեցնենք, որ Աշոտ Փաշինյանն ավելի վաղ դիմում էր ներկայացրել՝ Արցախում ծառայության անցնելու համար: Իսկ առավոտյան հավաքակայանում նշել էր, որ դրական է տրամադրված ու կարծում է, որ սպասվող 2 տարիները հանգիստ ու հետաքրքիր կանցնեն:

Աղբյուր՝ armtimes.com

 

Կիսվել էջում