ԺամանցՇոու-բիզնես

«Վահեն ինձ շատ է փոխել». Շուշաննա Թովմասյանը՝ ամուսնական կյանքի մասին

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանն ու ռեժիսոր Վահե Սայանը հոկտեմբերի 16–ին ամուսնացան։ Շուշաննան ասում է` որոշել էին առանց աղմուկի և ավելորդ ուշադրության հարսանիք անել, բայց չհաջողվեց։ Կյանքի կարևորագույն փոփոխության մասին բացառիկ հարցազրույցն ու հարսանեկան ֆոտոշարքը դերասանուհին վստահել է Tert.am Life-ին։

Shushanna1

Զույգը պսակադրվեց Սաղմոսավանքում, այնուհետև Վահագնի թաղամասում կայացավ զագսի բացօթյա արարողությունը և տոնական խնջույքը։ Վահեն ու Շուշաննան, սակայն, ավանադական հարսանիք չեն արել։ Հարսանեկան խնջույքը չի ձգվել մինչև ուշ գիշեր, քանի որ նորապսակները նույն օրը մեկնել են Բալի` վայելելու մեղրամիսը։

Shushanna Tovmasyan 2

«Դա երկուսիս պատկերացրած հարսանիքի ձևաչափն էր։ Միանշանակ, յուրաքանչյուր աղջկա համար հարսանիքի օրը շատ կարևոր է։ Մանկուց սպասում ես այդ օրվան, որոշակի պատկերացումներ ես ունենում, թեև որքան այն մոտենում է, այնքան պատկերացումներդ փոխվում են։ Հարսանիքից առաջ արդեն հստակ պատկերացնում էի, թե ինչ եմ ուզում, բայց ինձ համար ամենակարևոր պահը պսակադրության արարողությունն էր»,– ասաց նա ու հավելեց, որ պսակի արարողության ժամանակ չի հուզվել։

Ավելի մանրամասն՝  Tert.am Life

 

Կիսվել նյութով