Մամուլ

Ստուգվելու է, թե ինչ հիմքով են զինծառայությունից ազատվել իշխանավորների զավակները․ հանձնաժողովի բժիշկները խուճապի մեջ են «Ժողովուրդ»

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ իրավապահ համակարգը սկսել է «անհանգստացնել» զորակոչիկների բուժզննմամբ զբաղվող բժշկական հանձնաժողովի բժիշկներին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով այս թեմայով սկսվել են լուրջ ստուգումներ, խնդիր է դրված պարզելու՝ իշխանության ներկայացուցիչների զավակներն այս տարիներին ազատվել են ծառայությունից օրինակա՞ն, թե՞ ապօրինի հիմքերով, եթե անգամ գործընթացն օրինական է եղել, ապա կոնկրետ ինչ պատճառներով:

Այս հանգամանքը խուճապ է առաջացրել բժշկական հանձնաժողովի անդամների մոտ, քանի որ փորձը ցույց է տվել՝ հենց նրանց թեթև ձեռքով են շատերը ազատվել պարտադիր ժամկետային ծառայությունից կամ  տարկետում ստացել»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել նյութով